ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Անահիտ Ավանեսյանը, Նիկոլ հայադավը և մյուսները պետք է կանգնեն դատարանի առաջ

Անահիտ Ավանեսյանը, Նիկոլ հայադավը և մյուսները պետք է կանգնեն դատարանի առաջ
19.07.2024 | 15:21

Այդ մասին են հուշում նաև Ժիրինովսկին ու Բայդենը


Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանն իր ղեկավարած նախարարության համապատասխան աշխատակիցների հետ միասին, Նիկոլ հայադավը, Ավինյանը, որը ժամանակին կորոնավիրուսային համավարակին առնչվող շտաբն էր ղեկավարում, պետք է դատվեն:
Պետք է դատվեն Հայաստանի բնակչությանը խաբելու, մոլորեցնելու համար, թե կորոնավիրուսով չվարակվելու համար պետք է պատվաստվել, և մի շարք որոշումներով, այլ փաստաթղթերով աշխատող մարդկանց հարկադրելու, որ պատվաստվեն վտանգավոր պատվաստանյութերով , քանի որ չպատվաստվելը նշանակում էր կորցնել աշխատանքը և հաց հանապազօրյան վաստակելու հնարավորությունը:
Պահանջն ու պահանջի հիմքը շատ հստակ ներկայացրեցի, մնացյալը, նախ, համապատասխան իրավապահ մարմինների խնդիրն է, որոնց ղեկավարներն այս պահանջը չկատարելու դեպքում նույնպես կպատժվեն, նվազագույնը՝ քաղաքական կոռուպցիայով պայմանավորված հանցավոր անգործության համար: Դա կլինի իշխանափոխությունից ու ներկայիս բռնապետությունը, հակաիրավական Հայաստանն իրավական պետության վերածելուց հետո:
Այս կամ այն պատվաստանյութերով կորոնավիրուսից այդ ի՞նչ պաշտպանության մասին էր խոսքը, երբ լավագույնը համարվող պատվաստանյութով կամ պատվաստանյութերով բազմիցս պատվաստված Վլադիմիր Ժիրինովսկին ոչ միայն վարակվեց կորոնավիրուսով, այլև կորոնավիրուսային հիվանդության պատճաով մահացավ: Ընդ որում, ոչ թե աֆրիկյան ինչ- որ մի հետամնաց երկրում, այլ աշխարհի առավել զարգացած, կարող առողջապահական համակարգերից մեկն ունեցող, բժշկագիտության ասպարեզում առաջավոր դիրքեր զբաղեցնող Ռուսաստանում:
Ավանեսյանի և իր համապատասխան ենթակաների համար հատուկ ընդգծեմ՝ չհամարձակվեք Նիկոլի նման «կռուտիտի» հնարքին դիմել ու մոլորեցնել հանրությանը, թե դուք իբր չեք հայտարարել պատվաստումներով կորոնավիրուսային հիվանդությունից պաշտպանվելու, չվարակվելու, ապահովագրվելու մասին, այլ ընդամենն ասել եք, թե պատվաստված մարդը, եթե անգամ վարակվի, չի մահանա, հիվանդությունն էլ ծանր չի տանի, թեև, ինչպես արդեն անժխտելի է, Ժիրինովսկու օրինակը դա էլ հերքեց, էլ չենք ասում, որ Ժիրինովսկու նման շատ ուրիշներն էլ կան, էլ ավելի շատ՝ հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացք ունեցածները:
ԱՄՆ- ն աշխարհի գերտերությունն է, համենայն դեպս, այդպիսին է համարվում, այն նույնպես առավել զարգացած, կարող առողջապահական համակարգերից մեկն ունեցող, բժշկագիտության ասպարեզում առաջավոր դիրքեր զբաղեցնող պետություններից է, բայց այսօր հայտարարվեց, որ կորոնավիրուսի դեմ բազմիցս պատվաստված ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը դարձյալ վարակվել է կորոնավիրուսով, հիվանդացել կորոնավիրուսային հիվանդությամբ:
Սպիտակ տան կայքում հրապարակված բժշկական եզրակացության համաձայն՝ Բայդենի մոտ հայտնաբերվել են վերին շնչուղիների հիվանդության ախտանիշներ, այդ թվում քթահոսություն և հազ, ինչից հետո բժիշկները նրանից COVID- 19- ի թեստեր են վերցրել։ Արդյունքը եղել է դրական։
Բոլորին էլ հասկանալի է, որ Բայդենը, որպես գերտերության ղեկավար, պատվաստվել է ամերիկյան բժշկագիտության կողմից լավագույնը համարվող պատվաստանյութով կամ պատվաստանյութերով, բայց դա նրան չի պաշտպանել վիրուսից ու COVID- 19- ով հիվանդանալուց:
Ճիշտ է, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերն ասել է, թե Բայդենի մոտ միայն թեթև ախտանշաններ են նկատվում, սակայն այն փաստը, որ նա ստիպված և առնվազն մեկ շաբաթով բաց է թողնում նախընտրական քարոզարշավի այս կարևոր շրջանը, ավելին՝ դժվարությամբ է բարձրացել ինքնաթիռ, որպեսզի գնա Դելավեր նահանգի Ռեհոբոտ- Բիչ քաղաքում իր տանն ինքնամեկուսանալու, մամուլի քարտուղարի հայտնածի հավաստիությունը կասկածի տակ են դնում:
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Բայդենը պատրաստվում էր ելույթ ունենալ Լաս Վեգասում ՝ ԱՄՆ- ի իսպանախոս բնակչության իրավունքների պաշտպանության UNIDOSUS կազմակերպության միջոցառմանը: ԱՄՆ- ի նախագահը, սակայն, ստիպված է եղել բաց թողնել այն: Հայտնվում է նաև, որ ԱՄՆ- ի նախագահին արդեն կատարվել է «Paxlovid» հակավիրուսային դեղամիջոցի (չշփոթել պատվաստանյութի հետ) առաջին ներարկումը:
Մի պահ ընդունենք, թե Սպիտակ տնից հայտնված այն տեղեկությունը, որ պետության ղեկավարը հիվանդությունը հեշտությամբ է տանում, համապատասխանում է իրականությանը, բայց չէ՞ որ խոսքն ԱՄՆ- ի նախագահի մասին է, որի բուժմանն ի սպաս են դրված Միացյալ Նահանգների ամբողջ հնարավորությունները՝ թե լավագույն մասնագետների, թե լավագույն բուժամիջոցների, թե բուժման առավել արդյունավետ ընթացակարգերի առումով: Բոլո՞րն ունեն Բայդենի հնարավորությունները:
«Աստղիկ» բժշկական կենտրոնն օրերս հայտնեց, որ 47- ամյա տղամարդը մարտ ամսին հարբուխից մի քանի օր անց նկատել է, որ իր մոտ առկա են նաև այլ ախտանշաններ: Ստորին վերջույթներում թուլություն զգալով, նա դիմել է բժշկի, ախտորոշվել է Գիյեն Բարեի համախտանիշ, սակայն մոտ մեկուկես ամիս երկու տարբեր բուժկենտրոններում բուժումից հետո պացիենտի վիճակը չի կարգավորվել, նա կորցրել է ստորին ու վերին վերջույթների շարժունակությունը ու նույնիսկ գամվել անվասայլակին: Դրանից հետո հիվանդը որոշել է դիմել «Աստղիկ» ԲԿ:
Ինչպես հաղորդվում է «Աստղիկ» ԲԿ- ի հրապարակած տեսանյութում, Գիյեն Բարեի համախտանիշն առաջանում է նաև որոշ պատվաստումներից հետո, «հատկապես մեծ տարածում է գտել COVID- ի համավարակից հետո»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ